«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Լևոն Զուրաբյան. Գալիս ենք ժողովրդին ճշմարտությունն ասելու

Լևոն Զուրաբյան. Գալիս ենք ժողովրդին ճշմարտությունն ասելու
05.03.2017 | 21:54

ՀԱԿ-ՀԺԿ ծրագիրը սովորական, նախընտրական ծրագիր չէ, այլ ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր է, քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ «Տարիներ շարունակ պետական պրոպագանդան զբաղվել է նրանով, որ այդ ճշմարտությունը թաքցրել է, մատուցել են հեքիաթներ, թե իբր Ղարաբաղի հարցը լուծված է, բայց անցել է 18 տարի և այդ բոլոր հեքիաթները փուչիկի նման տրաքում են»,- ասաց Լ. Զուրաբյանը։


Նա նկատեց, որ ընտրարշավն իրենք օգտագործելու են ճշմարտությունը ժողովրդին հասցնելու նպատակով։ «Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով ու վստահ ենք, որ Հայաստանը պետք է վերածել նոր տիպի պետության»,- հավելեց Լ. Զուրաբյանը։ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ցուցակում առաջինն է, ներկա չէր։

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ